Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Ձեռքերի թմրության պատճառները

Ձեռքերի թմրության պատճառները

Գրեթե բոլորին ծանոթ է առավոտյան ժամերին ձեռքերի թմրությունը: Այդպիսի թմրություն կարող է առաջանալ, նույնիսկ փոքրիկ և լիովին առողջ երեխաների մոտ: Իսկ ինչո՞ւ է այն առաջանում և որո՞նք են այդ երևույթի պատճառները: Փորձենք պարզել:

 

  1. Եթե բարձը, որի վրա քնում եք, շատ մեծ է կամ շատ փոքր, պարանոցի ոչ ճիշտ դիրքը կարող է ձեռքերի թմրություն հրահրել: Քնի ժամանակ նաև գլխի ոչ ճիշտ դիրքը  կարող է ոչ միայն ծոծրակի ցավեր, այլև պարանոցի մկանների լարվածություն հրահրել, որոնք սեղմում են անոթները և արյունն անբավարար քանակությամբ է հյուսվածքներ մղվում, այսինքն, խանգարվում է արյան շրջանառությունը, այդ թվում և վերին վերջույթների արյան մատակարարումը: Փորձեք բարձը մի փոքր իջեցնել, որպեսզի մարմնի դիրքին հարմար բարձրություն լինի:
  2. «Ամուսնական գիշերվա համախտանիշ» են անվանում տղամարդկանց ձեռքերի թմրության պատճառներից մեկը, որը նույնպես կապված է քնի ժամանակ գլխի դիրքի հետ: Բանն այն է, որ հաճախ կինը գլուխը դնում է ամուսնու ուսին, դրանով իսկ փակելով զարկերակն ու հրահրելով ձեռքերի թմրություն:
  3. Երբեմն ձեռքերը թմրում են սկալենուսի մկանների սպազմի պատճառով: Սկալենուսը լատիներենից թարգմանաբար նշանակում է «աստիճան»: Աստիճանական մկանները տեղակայված են պարանոցի ստորին ողների և առաջին կողի տակ: Պարանոցային օստեոխոնդրոզ հրահրում են աստիճանական մկանները, որոնք սեղմում են զարկերակը: Խանգարվում է արյան հոսքը և ձեռքը թմրում է: Սկալենուսի սպազմի երևույթը կոչվում է աստիճանական մկանների համախտանիշ կամ սկալենուս-համախտանիշ:

 

Ձեռքերի թմրության գիտական անվանումը պարեստեզիան է: Որոշ պատճառներ արդեն նշվեցին և դրանց դեմ կարելի է հեշտությամբ պայքարել: Եթե չի ստացվում ընտրել հարմար բարձր, ապա հարկ է դիմել մասնագետի` մանուալ թերապևտին:

 

Սակայն մի շարք դեպքերում, ձեռքերի գիշերային զգայունության կորուստը կարող է  որպես տագնապալի նշան համարվել, որը պահանջում է բժշկական առավել լուրջ միջամտություն:

 

Նման ախտանիշը կարող է ցույց տալ, որ զարկերակում տրոմբ է գոյացել: Երկարատև թմրությունը, որը տևում է մեկ ժամից ավելի, կարող է ձեռքերի հյուսվածքների անդառնալի ախտահարման պատճառ  դառնալ, դրա համար հարկ է, ինչքան հնարավոր է շուտ,  դիմել բժշկի:

 

Երբեմն, թմրությունը վկայում է դաստակային համախտանիշի  մասին: Դաստակից նյարդն անցնում է մատներով և այն ուղին, որով դա անցնում է, շատ նեղ է: Մեծ ծանրաբեռնվածության դեպքում դաստակի վրա նեղացած ուղին սեղմում է միջին նյարդը: Դա, մասնավորապես, լինում է համակարգչի առջև երկար ժամանակ աշխատելիս: 

 

Ձեռքերի թմրության յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, հետազոտություններ և բուժում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. farmaspravka.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Լորետա, բարև Ձեզ: Ձեռքերի թմրածության պատճառները տարբեր են, չի բացառվում, որ ունի նյարդային կամ անոթային ծագում, ցանկալի է դիմել նյարդաբանի խորհրդատվության:

Լորետա

26.05.2015

ես մոտ մեկ ամիս է ունեմ ձեռքի թմրացություն, որի հետեվանքով ձախ ձեռքս անընդհատ թմրում է ու սահմանափակում է ճկույթիս գործողությունները: Ինչ անել

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Ռուբեն, ծակծոցներն առաջանում են ծայրամասային արյան շրջանառության անբավարարության հետևանքով: Պատճառները տարբեր են, և կախված պատճառից բուժումը տարբեր է: Փորձեք շփել ձեռքերը և տաք դնել, եթե ծակծոցները չանցնեն ուրեմն խնդիրն ավելի խորն է և անհրաժեշտ է բժշկի դիմել: 

Ռուբեն

23.03.2015

Երեկոյան ժամերին ունենում եմ մատների ծակծկոցեր որոնք տևում են 1-2 ժամ:՚ Ինչ խորհուրդ կտաք

Մեդ-Պրակտիկ

28.11.2014

Հարգելի Նաիրա,  հաշվի առնելով Ձեր աշխատանքի բնույթը, հնարավոր է առաջանան նման խնդիրներ, քանի որ երկար ժամանակ նույն դիրքով աշխատելուց և լարվածությունից առաջանում է ծայրամասային արյան շրջանառության խանգարումներ, որով և պայմանավորված լինի ծակծկոցը: Խորհուրդ ենք տալիս աշխատանքի ընթացում ժամանակ առ ժամանակ կատարել վարժություններ, դրանք կլավացնեն արյան շրջանառությունը: Կարող եք օգտագործել արյան շրջանառությունը լավացնող միջոցներ:

Նաիրա

30.10.2014

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ խորհուրդ տալ ինչ անել, երբ դաստակից ներքև ունենում եմ հաճախակի ցավեր և դա ուղեկցվում է մատների ծակծկոցով, աշխատանքս կապված է համակարգչի հետ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ